«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ո՞նց կարելի է այդքան ատել սեփական ժողովրդին

Ո՞նց կարելի է այդքան  ատել սեփական ժողովրդին
18.01.2025 | 15:09

Ինչպես ցանկացած ժողովրդի մոտ, հայ ժողովրդի միջին վիճակագրական ներկայացուցիչների մոտ էլ կան մի շարք թերություններ։ Եթե շատ խորանանք՝ մի ժողովրդից մի փոքր քիչ, մյուսից մի փոքր շատ, հնարավոր է։ Դա էլ կարող է պայմանավորված լինել ամեն ժողովրդի մոտ իր պատմությամբ ու հարևաններով։

Այդ թերությունները տեսնելն ու աշխատելը դրանց ուղղությամբ վատ բան չի։ Բայց երբ երկրի ղեկավարն է առավոտից իրիկուն խոսում միայն դրանց մասին ու դրանք ուղղելու ոչ մի կոնկրետ գործ չի անում, էդ ժամանակ զարմանում ես` լավ, ո՞նց կարելի է այդքան ատել սեփական ժողովրդին, եթե, իհարկե, ընդունենք, որ սա հայ է ծնվել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ